Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Վարչապետը ՀՀ ՏԿ և ԱԻ միացյալ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետը ՀՀ ՏԿ և ԱԻ միացյալ նախարարության աշխատակազմին է ներկայացրել 
նորանշանակ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը և անցած ճանապարհը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ և հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ: 

Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ ամեն ինչ կանի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:

Միաժամանակ, վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից և քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am