Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Դիսկոյի թագուհի Դայանա Ռոսը նշում Է 70-ամյա հոբելյանը

Դիսկոյի թագուհի Դայանա Ռոսը նշում Է 70-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հռչակավոր երգչուի, դերասանուհի եւ պրոդյուսեր Դայանա Ռոսը մարտի 26-ին նշում Է 70-ամյա հոբելյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դայանա Ռոսը ծնվել Է Դետրոյտում (Միչիգանի նահանգ): Դպրոցում նա հրապուրվել Է երգեցողությամբ եւ ընկերուհիների՝ Մերի Ուիլսոնի, Ֆլորենս Բալարդի եւ Բետի Մակգլոունի հետ կազմակերպել Է The Primettes քառյակը, որն ավելի ուշ վերանվանել են The Supremes:

Խումբն առանձնակի հաջողություն չի ունեցել, քանի դեռ 1963 թվականին Դայանային չեն առաջարկել լինել վոկալիստ: 1969 թվականից Ռոսն իրեն նվիրել Է մենակատարի կարիերային: Սոուլ, ռիթմ-ն-բլյուզ, փոպ, դիսկո, ջազ, ռոք-ն-ռոլ ոճերով նրա երգերը մեկը մյուսի հետեւից դարձել են միջազգային մասշտաբի հիթեր:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իր ամբողջ երաժշտական կարիերայի ընացքում Դայանա Ռոսը ձայնագրել Է 57 ստուդիական ալբոմ եւ ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 150 միլիոն սկավառակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am