Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևէ դեպք չի արձանագրվել. հավաստիացնում է ՊՆ-ն

Զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևէ դեպք չի 
արձանագրվել. հավաստիացնում է ՊՆ-ն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք: Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի (առ 08:00 19.02.2013, www.raffi4president.am/hy/violations) և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարությունը նշում է, որ չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը` այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջարկում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am