Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բուհերի խոշորացումը Հայաստանում անխուսափելի է. Արմեն Աշոտյան

Բուհերի խոշորացումը Հայաստանում անխուսափելի է. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերի խոշորացման գործընթաց մոտ ապագայում չի կանխատեսվում, բայց հետագայում դրա իրականացումն անխուսափելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Բուհերի խոշորացումը Հայաստանում վաղ թե ուշ պետք է իրականացվի: Դրա համար հիմք են հանդիսանում ստեղծված օբյեկտիվ պատճառները`գիտամանկավարժական ներուժի մեկտեղման, կոնսոլիդացման եւ ֆինանասական արդյունավետ կառավարման խնդիրները, ինչպես նաև մի շարք այլ պատճառներ: Բուհերի խոշորացումը ներքին պահանջ է, դրա համար հիմք են ծառայում այն հստակ տվյալները, որոնք մենք ունենք Հայաստանի կրթական համակարգի մասին»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Նրա հիշեցմամբ` 4 տարի առաջ Հայաստանում գործում էին 90 մասնավոր, 22 պետական և միջպետական բուհեր իրենց մասնաճյուղերով: «Այս ցուցանիշը զավեշտալի էր մեր երկրի համար: Ես շատ ուրախ կլինեի, եթե այդքան մեծ թվով բուհերը կարողանային ապահովել բարձրորակ կրթություն: Ուժեղացնելով բուհերի վերահսկողությունը, խստացնելով կրթության որակի նկատմամբ մեր պահանջները և մշակելով այլ առաջարկներ` կարողացանք հասնել նրան, որ 2012 թվականին ՀՀ-ում  մասնավոր բուհերի թիվն իջավ 35-ի: Սակայն պետք է նշեմ, որ այս քայլերն էլ դեռ բավարար չեն»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Այսօր մասնավոր և պետական բուհերի միջև սկսվել է իրական մրցակցություն, հետևաբար Հայաստանում բուհերի խոշորացումն, ըստ նախարարի, արդեն իսկ մեկնարկել է:

Աշոտյանը հիշեցրեց նաեւ, որ միայն այս տարի 4 մասնավոր բուհ է փակվել` միանալով այս կամ այն բուհին: Նա նաև  կարևորեց Վանաձորի ու Գյումրիի նման խոշոր քաղաքներում մայր բուհի մասնաճյուղ ունենալու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am