Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Երեւանում կանցկացվի ուշուի փառատոն

Երեւանում կանցկացվի ուշուի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին եւ ՀՀ  ավանդական ուշուի ֆեդերացիայի 20-ամյակին նվիրված  Երեւանի «Միկա» մարզահամալիրում սեպտեմբերի 29-ին կանցկացվի ուշուի փառատոն:  Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրեց ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Տիգրան Չոբանյանը, միջոցառմանը կմասնակցեն նաեւ կարատե, այկիդո եւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներ:

Չոբանյանի խոսքով, Հայաստանի ուշուիստներն անցած 20-տարիների ընթացքում կարողացել են իրենց ուրույն տեղը գտնել այդ մրցաձեւում եւ ներկայում տեղ են զբաղեցնում աշխարհի լավագույն հնգյակում:

  Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան առաջինն Էր Հայաստանում, որը տասը տարի առաջ Երեւանում  անցկացրեց ուշուի աշխարհի 6-րդ առաջնությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am