Ջերսի կղզում հայտնաբերել են Եվրոպայի պատմության մեջ խոշորագույն գանձերից մեկը
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերսի կղզում երկու սիրող հնագետներ հայնաբերել են Եվրոպայի պատմության մեջ խոշորագույն գանձերից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ինչպես հունիսի 27-ին հաղորդել Է Մեծ Բրիտանիայի Փրես Ասոշիեյշն լրատվական գործակալությունը, գաղտնարանից հանված տասնյակ հազարավոր ոսկե եւ արծաթե դրամների ընդհանուր քաշը հասնում Է 3/4 տոննայի:
Ըստ փորձագետների գնահատումների՝ գտածոն ավելի քան 2 հազար տարեկան Է: Հայտնաբերված մետաղադրամները, որոնք թվագրված են մ.թ.ա. մոտավորապես 50 թվականով, շրջանառության մեջ են եղել կելտական կորիզոլիտների ցեղի մոտ, որոնք բնակվում Էին ներկայիս Բրետանի հյուսիսում: Հնադարյան գանձի ընդհանուր արժեքը կարող Է կազմել 5-ից մինչեւ 16,5 միլիոն դոլար:
Ջերսիի արեւելյան ափին գտնվող Գուրվիլ ծխական համայնքի տարածքում փռված դաշտը վաղուց Է գրավել տեղացի գանձախույզների ուշադրությունը: 70-ամյա Ռեգ Մեդը, որը սենսացիոն գտածոն հայտնաբերել Է իր ընկերոջ՝ Ռիչարդ Մայլզի հետ, խոստովանել Է, որ ավելի քան 30 տարի փորձում Էր այս տեղանքում գանձ գտնել այն բանից հետո, երբ պատմություններ Է լսել փոթորկից տապալված ծառի արմատների տակ գտնված մետաղադրամների մասին:
Առայժմ պարզ չԷ, թե գտածոն թանգարաններին վաճառելուց ստացվելիք միջոցների որ մասին կարող են հավակնել այն գտած հնագետները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում