Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին` վերջինիս խնդրանքով նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին ներկայացնելու նպատակով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Ս.Օհանյանը խորին ցավակցություն է հայտնել դեսպանին վերջին իրադարձությունների անմեղ զոհերի կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են օգոստոսի 18-22-ը ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում անցկացվելիք «Ռուբեժ 2008ե զորավարժության 3-րդ եւ 4-րդ փուլերին, որին Վրաստանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով: Ռ. Գաչեչիլաձեն եւս մեկ անգամ փաստել է, որ վրացական ու ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից վերջերս տարածված հայտարարությունը, թե իբր Վրաստանի վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը: Իր հերթին Ս.Օհանյանը հավաստիացրել է դեսպանին, որ Հայաստանի տարածքը որպես ռազմահենադաշտ չի օգտագործվի Վրաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով` հույս հայտնելով, որ ուղիներ կգտնվեն Վրաստանում իրադրությունը կարգավորելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում