Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո

Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո մայիսի 11-ից կգործի  «Փարաջանով 100» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը համատեղ է՝  Փարաջանովի և «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարաններինը՝ նվիրված  Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

«Համատեղ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը հղացվել էր դեռևս մեկ տարի առաջ, ինչը, հանգամանքների բերումով, հնարավոր դարձավ իրագործել այս տարի` կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա սեպտեմբեր»,- «Արմենպրես»-ին նշեց «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանների տնօրեն Անի Նազարյանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված են Փարաջանովի անձնական լուսանկարներից, լուսանկարներ ֆիլմերից, ինչպես նաև ֆիլմերի հագուստների էսքիզներ:

Մինչև սեպտեմբեր Գյումրիում ապրող արվեստասեր հանրությանն ու քաղաքի հյուրերին հնարավորություն կտրվի լուսանկարների միջոցով վայելել կինոռեժիսորի ստեղծագործություններն  ու ծանոթանալ նրա առօրյային:

Արմենուհի Մխոյան       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am