Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոնների ասոցիացիայի գագաթնաժողովին

«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը 
կներկայացվեն Եվրոպական փառատոնների ասոցիացիայի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA, European Festivals Association) Արվեստի փառատոնների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գերմանիայի Ուսեդոմ կղզում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից:

Փառատոնների 200 կազմակերպիչ և երաժշտական աշխարհի ներկայացուցիչ հագեցած օրակարգով կմիավորվեն՝ ներկայացնելու իրենց փորձառությունը, մտահոգությունները, իրենց գեղարվեստական ​​առաջարկներն ու մտորումները:

Միջոցառմանը Մարտին Թովմասյանը կներկայացնի «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի անդամ է։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության լայնորեն ճանաչելի փառատոններից է, որի հեղինակությունն ու մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է։

2013թ․ հիմնադրված փառատոնն ամեն տարի Երևանում հյուրընկալում է համաշխարհային մեծության սիրված արտիստների, որոնք երաժշտության միջոցով ստեղծում են միջմշակութային երկխոսության մթնոլորտ, ինչպես նաև իրենց կատարումներով ընդլայնում Արամ Խաչատրյանի երաժշտության ճանաչումը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am