Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Դուբայում անցկացվող Ֆիլմերի երաժշտության փառատոնի պաշտոնական նվագախումբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Դուբայում անցկացվող Ֆիլմերի 
երաժշտության փառատոնի պաշտոնական նվագախումբ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրված է մասնակցելու մայիսի 9-13-ը Դուբայում կայանալիք Ֆիլմերի երաժշտության փառատոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիմֆոնիկ նվագախումբը, որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ‚ կունենա 5 համերգ‚ որոնց ընթացքում կհնչեն հայտնի ֆիլմերի սիրված մեղեդիները։

Փառատոնի շրջանակներում մայիսի 9-10-ին համերգային երեկոներ կնվիրվեն իտալացի կոմպոզիտոր, «Օսկարի» կրկնակի և  «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, լեգենդար Էնիո Մորիկոնեի կինոերաժշտությանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և փառատոնի երգչախումբը կղեկավարի Մարիկոնեի որդին՝ դիրիժոր Անդրեա Մարիկոնեն։

Morricone_medium_87407033.jpg (1.16 MB)

Մայիսի 11-ին հրավիրված համերգը կրում է «Աստղային պատերազմներ» խորագիրը‚ որի ընթացքում կհնչի ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի գրած կինոերաժշտությունը։

StarWars_medium_82389274.jpg (552 KB)

Մայիսի 12-ին կհնչեն գերմանացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր Հանս Ցիմերի՝ ֆիլմերի համար գրված մեղեդիները։

PiratesofTheCaribbean_medium_87408029.jpg (540 KB)

Այս երկու համերգները կղեկավարի Էնթոնի Գաբրիելը։

Մայիսի 13-ին կայանալիք համերգը կներկայացնի Չարլի Չապլինի ֆիլմերի երաժշտությունն ու ունկնդրին կփոխանցի համր կինոյի հմայքը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Թիմըթի Բրոքը։

Համերգները կկայանան Դուբայի օպերայում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am