Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին և պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երևանում հյուրընկալեց Կոսովոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել, սակայն ժամանակի ընթացքում Կոսովոն սկսեց առավել շատ տիրել գնդակին:

Եվ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Միլոտ Ռաշիցան (24-րդ րոպե):

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականն առավել ակտիվ էր: Բայց ավելի վտանգավոր էին Կոսովոյի ընտրանու գրոհները: Գնդակին հիմնականում տիրում է Հայաստանի ընտրանին, սակայն գրոհների եզրափակումն անհաջող էր ստացվում:

Հայաստան-Կոսովո` 0:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի համար այս հանդիպումը հոբելյանական` 80-րդն էր ընտրանու կազմում:

Հայաստան-Կոսովո խաղին ներկա էին 10402 երկրպագու:

Մարտի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հյուրընկալվելով Չեխիային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում