Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ
1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։
Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել է չորս ավտոմեքենա․ կա ինը զոհ և երեք վիրավոր։
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ: