Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կարմիր ծովում խափանվել են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի մալուխները

Կարմիր ծովում խափանվել են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի 
մալուխները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր ծովում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի չորս մալուխ է խափանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով HGC Global Communications Limited ընկերությունը:

«Կարմիր ծովում 15 մալուխներից 4-ը (Seacom, TGN, AAE-1, EIG) կտրված են, ինչը, մեր գնահատմամբ, ազդում է կապի համակարգերում տեղեկատվության հոսքի 25 տոկոսի վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Ընկերությունը նշում է, որ արդեն ձեռնարկել է մեղմացման միջոցառումներ և մշակել է համապարփակ ծրագիր՝ կապի համակարգերում տեղեկատվության հոսքը վերահասցեավորելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am