Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Ադրբեջանում աճել են կրոնական խտրականություն, ճնշումներն անկախ լրատվամիջոցների և քաղհասարակության նկատմամբ․ Freedom House

Ադրբեջանում աճել են կրոնական խտրականություն, ճնշումներն անկախ 
լրատվամիջոցների և քաղհասարակության նկատմամբ․ Freedom House

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տարիներին Ադրբեջանում աճել են կրոնական խտրականությունը, ճնշումներն անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպության հրապարակած տարեկան հերթական զեկույցում։

Ըստ միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի՝  Լեռնային Ղարաբաղի գրավումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը, ով ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականին՝ իր հորից այդ պաշտոնը ժառանգելուց հետո, և մտավախություն է առաջացել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններն արդեն իսկ խախտվել են։

Զեկույցն ընդգծում է, որ վիճելի տարածքներում ապրող մարդիկ հաճախ դառնում են բազմակարծության նկատմամբ ավտոկրատների թշնամանքի, ինչպես նաև նրանց էքսպանսիոնիստական ​​օրակարգի զոհերը: Որպես այդօրինակ փաստ՝ զեկույցում ներկայացված է անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմագործողությունները, որը հանգեցրեց տեղական իշխանությունների լուծարմանը և ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ անվանեցին էթնիկ զտումներ:

Արդյունքում, ըստ Freedom House-ի հերթական զեկույցի, ԼՂ-ում, որը նախկին զեկույցում մասամբ ազատ էր համարվել, 2023 թվականին աշխարհի ամենամեծ վարկանիշային անկումն է տեղի ունեցել` ընդհանուր կորցնելով 40 միավոր:

Freedom House-ը հավելել է, որ Բաքվի ռազմական հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար բռնաճնշումների խորացման հետ, իսկ այդ երկրի կառավարությունը 1990-ականներից ի վեր էթնիկ հայերի նկատմամբ վարում է խտրական քաղաքականություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]