Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԵՄ առաքելությունն ի սկզբանե չի բացառել Ներքին Հանդ հասնելու հետ կապված խնդիրները

ԵՄ առաքելությունն ի սկզբանե չի բացառել Ներքին Հանդ հասնելու հետ կապված 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ի սկզբանե չի բացառել, որ Ներքին Հանդ հասնելու հետ կապված կարող են խնդիրներ լինել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի շրջանակում կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ ռուս սահմանապահների կողմից ԵՄ առաքելության մուտքը Ներքին Հանդ խոչընդոտելու վերաբերյալ հարցին:

«Մեր առաքելությունը հասանելիություն ունի Հայաստանի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը ռուս սահմանապահների պատասխանատվության ներքո է: Ի սկզբանե մենք գիտեինք, որ չեն բացառվում խնդիրները Ներքին Հանդ հասնելու համար»,-ասաց Ռիտերը:

Թե որն է ԵՄ դիտորդների մուտքը խոչընդոտելու հիմնավորումը, նա հորդորում է հարցնել ռուսական կողմին:

Առաքելության ղեկավարն ընդգծեց՝ իրենք Հայաստանում հյուրի կարգավիճակով են: «Ըստ այդմ էլ Հայաստանը պետք է զբաղվի այդ հարցով, մենք ուղղակի շփումներ չունենք Հայաստանում ռուսական ուժերի հետ»,-ասաց Ռիտերը:

Նա վստահեցրեց, որ խնդիրը կապված է բացառապես Ներքին Հանդի հետ, մնացած այն տեղերում, որտեղ իրենք հանդիպում են ռուսական ուժերի հետ, խնդիրներ չեն լինում:

Ադրբեջանը փետրվարի 13-ի առավոտից մի քանի ժամ կրակ էր բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ 

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ հայկական կողմը տեղյակ է, որ ՌԴ  սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ, և այդ հարցն արդեն հասցեագրել է։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am