Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելը հարված է հասցրել Գազայում իրենց ապաստարանին

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելը 
հարված է հասցրել Գազայում իրենց ապաստարանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները գնդակոծել են Գազայի հատվածում «Բժիշկներ առանց սահմանների» (Medecins sans frontieres, MSF) կազմակերպության ապաստարանը։ 2 մարդ զոհվել է, ևս 6-ը` վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարդասիրական կազմակերպությունը հայտարարություն է տարածել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Իսրայելցի զինվորականները գործողություն են իրականացրել Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում՝ գնդակոծելով MSF-ի ապաստարանը, որտեղ գտնվում էին կազմակերպության աշխատակիցներն ու նրանց ընտանիքները: Դեպքի վայր ժամանած շտապօգնության խմբերը հայտնաբերել են, որ մեր գործընկերների ընտանիքի անդամներից առնվազն երկուսը զոհվել են, վեց մարդ՝ վիրավորվել», - նշված է տեքստում:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Տեղի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է գրեթե 29 100-ի, վիրավորների թիվը գերազանցել է 69 000-ի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am