Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ադրբեջանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ կանցկացնեն ԼՂ-ում խաղաղապահների ժամկետի վերաբերյալ

Ադրբեջանն ու Ռուսաստանը խորհրդակցություններ կանցկացնեն ԼՂ-ում 
խաղաղապահների ժամկետի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի՝ փետրվարի 12-ի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան և Բաքուն կհամաձայնեցնեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների ներկայության վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը։

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը ավարտվում է 2025 թվականին»,-ասել է Հաջիզադեն։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրանց տարբեր կարիքների վերաբերյալ պարբերաբար հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն կա։

Հաջիզադեն ասել է, որ այն տարածքներում, որտեղ տեղակայված են ՌԴ խաղաղապահները, ականներ ու չպայթած զինամթերք կան, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել համատեղ խորհրդակցություն անցկացնել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am