Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Հայկ Մարությանը նոր կուսակցությամբ կմասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ առաջադրվելով վարչապետի թեկնածու

Հայկ Մարությանը նոր կուսակցությամբ կմասնակցի հաջորդ խորհրդարանական 
ընտրություններին՝ առաջադրվելով վարչապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է նոր կուսակցություն հիմնելու մասին, որն ակտիվորեն ներգրավված կլինի բոլոր կարևոր քաղաքական պրոցեսների մեջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարությանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Մարությանը նաև հայտարարել է, որ նոր կուսակցությամբ մասնակցելու են Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրություններին, իսկ ինքը՝ որպես կուսակցության ղեկավար, կառաջադրվի վարչապետի թեկնածու։

«Մենք ունենք բազմաթիվ աջակիցներ, որոնք մեզ են դիմում նոր կուսակցություն ստեղծելու հարցով։ Մենք հիմա այդ պրոցեսի մեջ ենք, շուտով կհայտարարենք այդ մասին։ Կուսակցությունը շուտով կլինի, և, բնականաբար, այն ակտիվորեն կմասնակցի Հայաստանի բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին։ Եթե չլինեն արտահերթ ընտրություններ, մենք կպատրաստվենք 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին, իսկ ես՝ որպես կուսակցության ղեկավար, կառաջադրվեմ վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Հայկ Մարությանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am