Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Լիտվայի կրթության նախարարությունը կողմ է Վիլնյուսի որոշմանը՝ հրաժարվելու ռուսերենից՝ որպես երկրորդ օտար լեզու

Լիտվայի կրթության նախարարությունը կողմ է Վիլնյուսի որոշմանը՝ հրաժարվելու 
ռուսերենից՝ որպես երկրորդ օտար լեզու

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը դրական է գնահատում Վիլնյուսի քաղաքապետարանի որոշումը՝ նոր ուսումնական տարում ռուսերենը հանելու այն լեզուների ցանկից, որոնք առաջարկվում են պետական ​​դպրոցների աշակերտներին որպես երկրորդ օտար լեզու։  «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Քաղաքապետարանի որոշումը շատ դրական եմ գնահատում: Առկա է այն փաստը, որ մայրաքաղաքի ինքնակառավարումը հակված է լուրջ ներդրումների լեզուների ուսումնասիրության բնագավառում, որովհետև կան խոչընդոտներ ընտրության հարցում, այդ թվում՝ օտար լեզուների ուսուցիչների պակասի պատճառով», - ասել է կրթության նախարար Գինտաուտաս Յակշտասը «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Վիլնյուսի քաղաքապետարանը հունվարի 26-ին հայտարարել էր, որ սեպտեմբերից վեցերորդ դասարանցիներին այլևս չի առաջարկի սովորել ռուսերենը` որպես երկրորդ օտար լեզու։ Նրանց կառաջարկվի ընտրել ԵՄ անդամ երկրների լեզուներից որևիցե մեկը։

Անցած ուսումնական տարում այդ ընտրությունը հօգուտ ռուսերենի է կատարել դպրոցականների 70 %-ը, այս տարի՝ 50 %-ը։ Դպրոցականներն իրենց առաջին օտար լեզուն սովորում են տարրական դասարաններից, երկրորդը՝ վեցերորդ դասարանից։

Լիտվայում պետական ​​հանրակրթական դպրոցների հարցերով զբաղվում են քաղաքապետարանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am