Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Էստոնիայում ավարտվել է ուսուցիչների գործադուլը

Էստոնիայում ավարտվել է ուսուցիչների գործադուլը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում ուսուցիչների գործադուլն ավարտվել է կառավարության հետ համաձայնությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, գործադուլի ավարտի մասին հայտարարել է Էստոնիայի կրթության աշխատողների արհմիության ղեկավար Ռեեմո Վոլտրին։

«Մենք պետական ​​հաշտարարի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատանքային վեճն ավարտելու մասին»,- ասել է Վոլտրին։ 

Կազմակերպության ղեկավարը նշել է նաև, որ հունվարի 31-ից դպրոցները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։

Նշվում է, որ պայմանավորվածության արդյունքում ուսուցիչների նվազագույն աշխատավարձը կկազմի 1820 եվրո։ Փետրվարի 19-ին կողմերը ՏԻՄ-երի հետ միասին կսկսեն բանակցությունները կոլեկտիվ պայմանագրի շուրջ։

Բացի այդ, կրթության ոլորտի աշխատողները խոստանում են գործադուլ չանել մինչև այս տարվա վերջ։ Վոլտրին նաև նշել է, որ գործադուլը հանրության ուշադրությանն է արժանացրել կրթության ոլորտի խնդիրները։

Էստոնացի ուսուցիչները հունվարի 22-ին լայնածավալ անժամկետ գործադուլ էին հայտարարել։ Ցուցարարների հիմնական պահանջը հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նվազագույն աշխատավարձի սահմանումն էր՝ 1950 եվրոյի չափով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am