Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

«Microsoft»-ը ծրագրային ապահովման առաջատար է դառնում՝ հետևում թողնելով «Apple»-ին

«Microsoft»-ը ծրագրային ապահովման առաջատար է դառնում՝ հետևում թողնելով 
«Apple»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 29, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեներատիվ արհեստական բանականության ոլորտում առաջատար «Microsoft»-ն առաջ է անցնում ծրագրային ապահովման շուկայում իր գլխավոր մրցակցից՝ «Apple»-ից։ Այս մասին «Արմենպրես»-ը» տեղեկանում է Reuters-ից։

Ըստ «Microsoft»-ի առաջին եռամսյակի հաշվետվության՝ ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է ավելի քան 4 %-ով, այժմ ընկերության ընդհանուր արժեքը 3 տրիլիոն դոլար է։

Reuters-ը զրուցել է ներդրումային քաղաքականության ոլորտի 13 մասնագետների հետ, և նրանք միաձայն պնդել են, որ «Microsoft»-ն առաջիկա երեք տարիներին առաջ է անցնելու «Apple»-ից։

Գեներատիվ արհեստական բանականության (օր․՝ Chat GPT) զարգացումը նոր կանոններ է թելադրում ծրագրային ապահովման շուկայում, մրցակցությունը կազմակերպությունների միջև գնալով անկանխատեսելի է դառնում։

Ոլորտում մեծ թափ է հավաքում նաև «Nvidia» ընկերությունը, որի չիպերի շնորհիվ է տեղի ունեցել արհեստական բանականության ոլորտում «հեղափոխությունը»։ Անցյալ շաբաթ ընկերությունը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել․ ընկերության շուկայի կապիտալիզացիան հասել է 1,5 տրիլիոն դոլարի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am