Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Էստոնիայում ուսուցիչների անժամկետ գործադուլ է սկսվում

Էստոնիայում ուսուցիչների անժամկետ գործադուլ է սկսվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում հունվարի 22-ին անժամկետ գործադուլ են սկսել հանրակրթական դպրոցների ուսուցիչները, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Գործադուլին կմասնակցի 330 դպրոց և 9471 ուսուցիչ», - հայտնել է Էստոնիայի կրթական բնագավառի աշխատողների արհմիությունը (EHL):

Հունվարի 24-ին համերաշխության եռօրյա գործադուլով նրանց կմիանան նախադպրոցական հաստատությունների, արհեստագործական ուսումնարանների և ուսումնական հաստատությունների աշխատողները։

Բողոքի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 18 000 մարդ։

Հունվարի 22-ին Տալլինում խորհրդարանի շենքի մոտ կկայանա բողոքի ցույց, իսկ հունվարի 24-ին նմանատիպ հանրահավաք կանցկացվի ուսանողական Տարտու քաղաքում։

Մանկավարժների միությունը ցանկանում է ուսուցիչների նվազագույն աշխատավարձը հասցնել 1835 եվրոյի և պետության հետ երկարաժամկետ համաձայնագիր կնքել, որը երաշխավորում է մինչև 2027 թ. ուսուցիչների միջին աշխատավարձը սահմանել երկրում ​​միջին աշխատավարձի 120 տոկոսի չափով։

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Էստոնիայի քաղաքացիների 67 տոկոսն աջակցում է ուսուցիչների գործադուլին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am