Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ռուսաստանը 2023 թվականին դարձել է Չինաստան նավթի ամենամեծ արտահանողը

Ռուսաստանը 2023 թվականին դարձել է Չինաստան նավթի ամենամեծ 
արտահանողը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2023 թվականին Ռուսաստանից նավթի ներկրման ծավալն ավելացրել է 24 տոկոսով՝ հասցնելով 107 մլն տոննայի: «Արմենպրես»հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության վիճակագրությանը:

Օրական միջին արտահանումը 2023 թվականին կազմել է 293 հազար տոննա՝ նախորդ տարվա 236 հազար տոննայի դիմաց: 

Նշվում է, որ ռուսական նավթի համար Պեկինի ծախսերը, չնայած մատակարարումների զգալի աճին, ավելացել են ընդամենը 3.5 տոկոսով: 

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նշել է, որ ռուսական նավթի արտահանման կառուցվածքում Չինաստանի մասնաբաժինը անցյալ տարի աճել է մինչև 45-50 տոկոս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am