Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Իրաքի իշխանությունները ցանկանում են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը մնան երկրում. Politico

Իրաքի իշխանությունները ցանկանում են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը 
մնան երկրում. Politico

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի իշխանության ներկայացուցիչները ոչ հրապարակայնորեն ամերիկացի պաշտոնյաներին ասել են, որ կցանկանային քննարկել երկրում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության երկարաձգման հարցը՝ չնայած հակառակի մասին հրապարակային հայտարարություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է Politico թերթը։

Հրապարակման համաձայն՝ Իրաքի վարչապետ Մուհամմեդ աս Սուդանիի խորհրդականներն ավելի վաղ ԱՄՆ-ին հայտնել են, որ կառավարության ղեկավարի հայտարարություններն ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին պարզապես եղել են «երկրի լսարանին բավարարելու փորձ։

«Աս Սուդանին ինքը, ինչպես հայտնել են Իրաքի ներկայացուցիչները, նախկինի նման կողմնակից է երկրում կոալիցիոն ուժերի ներկայության ընդլայնման շուրջ բանակցությունների գաղափարին։

Թերթը գրում է, որ թեև Իրաքը հավաստիացրել է ԱՄՆ-ին զորքերի հետագա ներկայության հարցը քննարկելու պատրաստակամությունը, ամեն ինչ դեռևս կարող է փոխվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am