Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 6-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ  փակ հանդիպումը տեղի է ունեցել «Վահդեթթին»  պալատում:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:

Ավելի վաղ Բլինքենի հետ հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Կողմերը քննարկել էին Գազայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am