Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ինդոնեզիայում երկու գնացք է բախվել․ կա 4 զոհ

Ինդոնեզիայում երկու գնացք է բախվել․ կա 4 զոհ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Ճավա կղզում առավոտյան երկու մարդատար գնացքներ են բախվել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ, 22 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kompas TV լրատվամիջոցը:

20240105045145.jpg (36 KB)

Նշվում է , որ գնացքներից մեկում եղել է 287 ուղևոր, մյուսում՝ 191։ Զոհերը երկաթուղային ընկերության աշխատակիցներ են՝ մեքենավարը, նրա օգնականը, ուղեկցորդը և անվտանգության աշխատակիցը։

Չիկալենգա–Հաուրպուգուր հատվածում բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:03-ին (Երևանի ժամանակով 03:03-ին): Երկաթգծերը մաքրելու համար ծանր տեխնիկա է ուղարկվել, վթարի վայրից ուղևորներին տարհանել են շտապօգնության մեքենաներով։

Ըստ նախնական վարկածի՝ բախման պատճառ կարող էին լինել չգործող կապի գծերը, որոնք խանգարել են վարորդների հաղորդակցմանը:

20240105045247.jpg (43 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am