Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Ձմռանը տաք եղանակային պայմաններն ազդում են երկրի ջրային պաշարների վրա

Ձմռանը տաք եղանակային պայմաններն ազդում են երկրի ջրային պաշարների 
վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում 2013 թվականից գրանցվում են միջինից ցածր ջրայնությամբ սակավաջուր տարիներ։ Այդ համատեքստում 2023 թվականն անմասն չմնաց։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն  Լևոն Ազիզյանը նշեց, որ դրա հիմանական պատճառն այն է, որ հանրապետությունում ձմռան ամիսներին գրանցվում է բարձր ջերմային ֆոն։ Դա բացասական ազդեցություն է թողնում ձնակուտակման վրա։

«Լեռնային շրջաններում ձյան պաշարներ քիչ են կուտակվում։ Առանձին լեռնային շրջաններում նույնիսկ տեղումները լինում են անձրևի տեսքով։ Մենք, օրինակ, պետք է 1700 մետրից բարձր հատվածում ունենայինք ձնածածկույթ, բայց այսօրվա դրությամբ չունենք։ Դրանից բացի, վերջին տարիներին ապրիլ, մայիս ամիսներին նկատվում է ցածր ջերմաստիճանային ֆոն, ինչը ձնհալքի տեսանկյունից շատ բացասական է»,-ասաց Լևոն Ազիզյանը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենն ընդգծեց, որ ապրիլ, մայիս ամիսները ձնհալքի հիմնական շրջանն են, և ցածր ջերմաստիճանային ֆոնով պայմանավորված ձնհալքը տեղի է ունենում աստիճանական՝ առանց էական հոսք առաջացնելու։

Ներկայացնելով ջրային ռեսուրսների ու ջրամբարների լցվածության այս տարվա ցուցանիշները՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ մոտ 35 տոկոսով ցածր է եղել 2022 թվականի համեմատ։ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը, ընդհանուր առմամբ բաց է թողնվել 228 մլն 234 հազար խմ ջուր, որը 63 մլն-ով ավելին է 2022 թվականի ցուցանիշից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am