Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր 
թեկնածությունն առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օրուջն ասել է նաև, որ առաջիկա օրերին փաստաթղթերը պաշտոնապես կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին:

Դեկտեմբերի 15-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am