Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Podcast -ՍոցUp․Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու

Podcast -ՍոցUp․Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման 
բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենսաթոշակային ապահովության ոլորտում բարեփոխումներ անընդհատ կատարվում են, որոնք տարաբնույթ են, բայց նպատակ ունեն պարզեցնել համապատասխան գործընթացները, հստակեցնել կենսաթոշակի իրավունք տվող պայմանները։

Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ հավելելով, որ վերջին երկու-երեք տարիներին էական է եղել կենսաթոշակառուների առցանց դիմումների հիման վրա իրավունքի իրացման հնարավորության ներդրումը։

MXO_8355.JPG (732 KB)

Ըստ այդմ՝ անձը պարտականություն չունի ներկայանալու որևէ պետական մարմին․ առցանց դիմումի հիման վրա կարելի է փոխել կենսաթոշակի վճարման եղանակը, ինչպես նաև աշխատող անձի դիմելու դեպքում՝ իրականացնել դրա վերահաշվարկը։

«Առցանց համակարգը ներդրվում է, ընդհանուր առմամբ, այն դեպքերում, երբ տեղեկատվությունը, որ անհրաժեշտ է քաղաքացու իրավունքների իրացման համար, պետական մարմնի կողմից արդեն իսկ տիրապետվում է։ Մինչև համակարգի ներդրումը, մասնավորապես կենսաթոշակի վերահաշվարկի համար պահանջվում էր ներկայանալ՝ բերելով փաստաթղթեր գործատուից, իսկ այժմ այդ գործընթացը հնարավոր է անել առցանց կամ տարածքային բաժին ներկայացնելով դիմում, որը պարտադիր պայման է իրավունքի իրացման համար։ Այս պարագայում մենք հնարավորություն ունենք աշխատանքային գործունեության մասին տեղեկատվություն հարկային մարմնի կողմից վարվող բազայից»,-ներկայացրեց Գալստյանը՝ հավելելով, որ այժմ առցանց դիմումով, առանց տարածքային բաժին ներկայանալու, հնարավոր է փոխել նաև բանկը, որի միջոցով  վճարվում է կենսաթոշակը։

Ըստ Անահիտ Գալստյանի՝ ներկայում կենսաթոշակային ապահովության ոլորտում լուրջ բարեփոխումների նախագիծ է մշակվում, որի մասին հնարավոր կլինի հստակ խոսել վերջնական տեսքի բերելուց և միայն համապատասխան հարթակում հրապարակումից հետո։

Անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ  օրենքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների առանձնահատկություններին՝ վարչության պետը մանրամասնեց, որ դրանով կարգավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների նշանակման ընթացակարգի խնդիրը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կենսաթոշակառուները հաճախ են բարձրաձայնում կենսաթոշակների վճարման մասին, մինչդեռ օրենսդրությամբ այն կարող է  վճարվել, եթե նշանակվել է ՀՀ-ում։

«Մենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ընթացակարգերն ենք փորձել պարզեցնել, որպեսզի կարողանանք շուրջ 30 հազար մարդու կենսաթոշակ նշանակել՝  մեկ-երկու ամսվա ընթացքում։ Համեմատության համար ասեմ, որ նույնքան կենսաթոշակ ՀՀ-ում տարեկան էինք նշանակում։ Մենք չենք կարող նրանց ասել՝ սպասեք մեկ տարվա ընթացքում կնշանակենք»,-պարզաբանեց Գալստյանը՝ ավելացնելով, որ  այժմ հնարավորություն է տրվել հեշտ և արագ ընթացակարգերով կենսաթոշակ նշանակել բռնի տեղահանված այն անձանց, ովքեր իրենց կենսաթոշակային իրավունքն արդեն իրացրած են եղել ԼՂ-ում։

Մանրամասները՝ Podcast-ում։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am