Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին

Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է բարձրաստիճան այցերի իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը՝ երկկողմ օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու նպատակով։

«Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր՝ մասնավորապես, հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լիխտենշտայնի նախագահությունն ու առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և շեշտել տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված գործընկերների կողմից դրանց աջակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ջանքերի կարևորությունը։

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ Հայաստանում պատշատ ընդունելուն, կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am