Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Podcast ՍոցUp․ Ինչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի կարգավորումներում

Podcast ՍոցUp․ Ինչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի 
կարգավորումներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի վերջին փոփոխություններով նախորդ տարի մի քանի կարգավորումներ են ավելացվել։

Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ավելացվել են սոցփաթեթի ուղղությունները՝  մասնավորապես ատամնաբուժական, լողավազանային, սպորտային համալիրների ծառայություններ։

GEV_1437.jpg (731 KB)

Նրա տեղեկատվությամբ՝ կարևոր փոփոխություններից մեկը նաև նա է, որ աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամիս, եթե աշխատողը կրկին աշխատանքի է անցնում կրկին այնպիսի կառույցում, որը սոցփաթեթ է տրամադրում, նա կշարունակի օգտվել իր փաթեթից՝ ի տարբերություն նախկինի, երբ պետք էր 6 ամիս սպասել դրան։

Մյուս փոփոխությունը, որ արվել է, այն է, որ եթե աշխատողը հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ է, ապա այդ ընթացքում սոցփաթեթի գումարները շարունակվելու են փոխանցվել նրա հաշվին, ինչը նախկինում չկար։

Մանրամասները՝ փոդքասթում

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am