Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գյումրիում կայացավ աշխատանքի տոնավաճառ՝ Շիրակի մարզում բնակություն հաստատած բռնի տեղահանվածների համար

Գյումրիում կայացավ աշխատանքի տոնավաճառ՝ Շիրակի մարզում բնակություն 
հաստատած բռնի տեղահանվածների համար

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 12-ին կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ՝  Շիրակի մարզում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքի տոնավաճառին ներկայացված էին մարզում գործունեություն ծավալող 22 ընկերություններ՝ ավելի քան 100 առկա թափուր աշխատատեղերով։

«Մեկ հարթակում հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը՝ նպատակ ունենք աջակցել բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս արագ աշխատանք գտնելու հարցում»,- նշեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ 13-ից բարձր տարիք ունեցողների համար էլ նախատեսված են մասնագիտական կողմնորոշման աշխատարաններ։

«Ես Ստեփանակերտում կարի ֆաբրիկայում եմ աշխատել։ Կոշիկից բացի, զինվորական համազգեստ, անկողնային պարագաներ ենք կարել։ Հիմա փորձում եմ հարմար աշխատանք գտնել։ Գիտեմ, որ Գյումրիում նման գործարաններ կան։ 8 անձով հիմա Գյումրիում ենք՝ ես, ամուսինս, որդիս ու հարսս ՝ բոլորս աշխատողներ ենք։ Հիմա էլ պետք է աշխատանք գտնենք, որ ապրենք»,- հայտնեց Արևիկ Դանիելյանը։

Տոնավաճառը կազմակերպել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ «Մանթաշյանց» գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Գյումրու «Հայորդաց տան» հետ համատեղ։

Արմենուհի Մխոյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am