Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները 
Հայաստանի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, սպասվում է նաև հյուպատոսության բացում Սյունիքում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քաթրին Կոլոննան` պատասխանելով երկրի ազգային ժողովի պատգամավոր Էմանուել Անտուանին։ Կոլոննայի ելույթից հատվածներ իր Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։ 

«Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարությունը 5 մլն եվրո է ուղղել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայերին, ու ես որոշել եմ այդ օգնությունը բարձրացնել մինչև 7 մլն եվրո։ Մենք նաև ամրապնդել ենք մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ ու Սյունիքում հյուպատոսություն ենք բացելու», - ասել է նա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am