Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ձորագյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

Ձորագյուղում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

ԳԱՎԱՌ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 855 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի սկզբից ու կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է 9500 մետր երկարության խմելու ջրագծի կառուցում, ինչի արդյունքում 600 տնտեսությունների խմելու ջուրը կմատակարարվի անկորուստ ու մաքուր վիճակում։

2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 30 տոկոսով։

Ծրագրի կապալառուն է «Նավասարդ Շինարար» ՍՊԸ-ն։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am