Տնտեսություն

Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպման հարցը․ ՀՀ դեսպան Ֆան Յոնգ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպման հարցը․ ՀՀ դեսպան Ֆան Յոնգ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպմանհարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։

«Ֆինանսական ինտեգրման ոլորտում կողմերը զարգացնում են ներդրումային համագործակցությունը՝ փոխշահավետ հիմքերի վրա, և պատրաստ են խորացնել դրամավարկային և ֆինանսական համագործակցությունը։

Վիճակագրության համաձայն՝ Չինաստանի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 50 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի ներդրումները Չինաստանում կազմում են 15 միլիոն դոլար։ Իհարկե, չեմ կարող ասել, որ դրանք շատ մեծ թվեր են, բայց, կարծում եմ, դրա շուրջ կարող ենք աշխատել»,- ավելացրեց դեսպանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում