Տնտեսություն

Հայկական ծաղիկներն արտահանվել են ԱՄԷ

1 րոպեի ընթերցում

Հայկական ծաղիկներն արտահանվել են ԱՄԷ

Հայկական ծաղիկներն արդեն արտահանվում են Արաբկան Միացյակ Էմիրություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ։ Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ 

Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ 

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ, որ ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա նաև ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում