Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Թեհրանում շենքերի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել

Թեհրանում շենքերի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում շենքերի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Iran International պարբերականը։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են փլատակներում մնացածներին դուրս բերելու համար։

Նշվում է, որ ոստիկանները հետևում էին ապօրինի կառուցված առաջին շենքի պլանավորված քանդման աշխատանքներին, երբ փլուզվել են մերձակայքում գտնվող հինգ շենքերը։  

Պարբերականը նշում է, որ Թեհրանում հարյուրավոր վթարային շենքեր կան, սակայն դրանց ցուցակը պաշտոնապես չի հրապարակվում «ժողովրդին չանհանգստացնելու համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am