Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՌԴ-ն մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկային՝ չնայած պատժամիջոցներին. Պուտին

ՌԴ-ն մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն 
Աֆրիկային՝ չնայած պատժամիջոցներին. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկայի երկրներին՝ նույնիսկ չնայած դրա արտահանման դեմ սահմանված պատժամիջոցներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի լիագումար նստաշրջանում։

«Հասկանալով, թե  ինչ նշանակություն ունի սննդի արտադրանքի անխափան մատակարարումն Աֆրիկայի պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման և քաղաքական կայունության պահպանման համար՝ մենք ավելացնում ենք գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկային։ Այսպես, 2022 թվականին 11,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկվել աֆրիկյան երկրներ, իսկ միայն ընթացիկ տարվա առաջին վեց ամսին՝ գրեթե 10 մլն տոննա: Եվ դա՝ չնայած մեր արտահանման նկատմամբ սահմանված անօրինական պատժամիջոցներին», - Պուտինի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում: Դրան զուգահեռ անցկացվում են տնտեսական և հումանիտար ֆորումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am