Աշխարհ

Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

1 րոպեի ընթերցում

Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

Կոնգոյի Հանրային առողջապահության ինստիտուտն իր վերջին զեկույցում հայտնել է, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլա վիրուսը տարածվել է ևս երկու՝ հյուսիսարևելյան Վերին Ուելե և Չոպո նահանգներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

«Չնայած ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ այս երկու նահանգներում հայտնաբերված բոլոր դեպքերը հիմնականում ներմուծվել են Իտուրիի նահանգից, անհրաժեշտ է այս երկու նահանգները դիտարկել որպես համաճարակային գոտի», - ասվում է զեկույցում:

Հուլիսի 12-ի տվյալներով՝ երկրում էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 1926-ի, 702-ը՝ մահվան ելքով։

Կոնգոյում էբոլայի բռնկում է հայտարարվել մայիսի 15-ին, հիմնական էպիկենտրոնը Իտուրի նահանգն է, դեպքեր են գրանցվել նաև Հյուսիսային Կիվու և Հարավային Կիվու նահանգներում։

Հաճախ մահացու վիրուսային հիվանդությունը տարածվում է վարակված մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Այն կարող է դրսևորվել բարձր ջերմությամբ, փսխումով, ներքին ու արտաքին արյունահոսությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում