Աշխարհ

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2 344-ի՝ մեկ օրում ավելանալով 77-ով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կոնգոյի Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում։

Էբոլայից մահացածների թիվը կազմում է 930։ Անցած օրը   մահացել է 37 մարդ։ Մահացության ցուցանիշը կազմում է 39,7%։

Այժմ հիվանդանոցներում և մեկուսարաններում է գտնվում  724 հիվանդ։ Էբոլայով ախտահարված անձանց շփումների հսկման ցուցանիշը կազմում է 85,8%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Տենդը տարածվել է Կոնգոյի հինգ նահանգում։ Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում