Աշխարհ

Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 2011-ի՝ մեկ օրում ավելանալով 20-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը:

Էբոլայից մահացածների թիվը կազմում է 754: Մահացության ցուցանիշը 23,4% է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում  376 հիվանդ: Շփումների հսկման ցուցանիշը կազմում է 64,4%:

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում: Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում