Աշխարհ

ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 10-ին նախազգուշացրել է, որ Սուդանում խոլերայի բռնկումը կարող է ավելի խորանալ, քանի որ պատերազմը, տեղահանությունները և անձրևային սեզոնի սկսվելը սպառնում են ավելի սրել երկրում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ հունիսի 27-ին հայտարարված խոլերայի բռնկման հետևանքով առնվազն 114 մարդ է մահացել, իսկ ավելի քան 1 300-ը վարակված են։ Հիվանդությունը տարածվում է Սուդանի մի շարք նահանգներում, հատկապես Դարֆուրում և Քորդոֆանում, որտեղ օգնություն ցուցաբերող կազմակերպությունների և բուժաշխատողների հասանելիությունը շարունակում է խիստ սահմանափակված մնալ։

«Խոլերան վերադարձել է։ Մահացության ցուցանիշը կազմում է 13,7 տոկոս, ինչը չափազանց բարձր է, և, իհարկե, ակնկալվում է, որ անձրևային սեզոնը կվատթարացնի իրավիճակը»,- Ժնևում լրագրողներին տեսաուղերձով ասել է Սուդանում ԱՀԿ ներկայացուցիչ Շիբլե Սահբանին։

Խոլերան ծանր և պոտենցիալ մահացու աղիքային վարակ է, որը արագ տարածվում է այն դեպքերում, երբ կոյուղաջրերն ու խմելու ջուրը պատշաճ կերպով չեն մաքրվում։

ԱՀԿ-ի տվյալներով՝ Սուդանը բախվում է աշխարհում ամենամեծ հումանիտար ճգնաժամին․ ավելի քան 33 միլիոն մարդ օգնության, իսկ 21 միլիոնը՝ առողջապահական ծառայությունների կարիք ունի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում