Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա

Հայաստանի օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին չկա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում Հայաստանի անվտանգության խորհրդում քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն որոշում է կայացվել չանել այդ քայլը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մնացական Սաֆարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կոնկրետ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դա քննարկվել է Անվտանգության խորհրդում։ Կարծում եմ, որ դա եղել է սեպտեմբերյան իրադարձությունների շրջանում։ Որոշում է ընդունվել չանել այդ քայլը և շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես գիտեք,  այս աշխատանքները շարունակվում են, և մենք դրա մասին հայտարարել ենք։ Շուտով կլինեն քննարկումներ Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված, որի մասին կտեղեկացնենք»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ իրավիճակը բարդ է,  և Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ, շարունակում է հույս ունենալ, որ իր քայլերը և աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների։

«Դեռևս այդ հույսը կա»,- ավելացրեց փոխնախարարը։ 

Սաֆարյանը հիշեցրեց՝ Հայաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատական։

«Ինչ-որ պահի այս քննարկումները կարող են վերսկսվել»,- եզրափակեց Սաֆարյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am