Հայաստան

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը

2 րոպեի ընթերցում

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀԿԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 35 մլրդ․ դրամ, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 19 %-ով։

Պետբյուջեի օգտին բռնագանձված ավելի քան 12 մլրդ. դրամը գերազանցում է  նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 18%-ով, իրավաբանական անձանց օգտին բռնագանձված  շուրջ 22 մլրդ. դրամը՝ շուրջ 23%-ով, իսկ Ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվածը՝ 9%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում բռնագանձվել է ավելի քան 2,5 մլրդ  դրամ կատարողական վճար (կատարողական ծախս), որը 2025 թ․ առաջին կիսամյակում գանձվածի համեմատ ավելի է շուրջ 64 մլն դրամով։

Զեկուցվել է նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկման,  հարկադիր կատարման թվային գործիքների շարունակական կատարելագործման հնարավորությունների մասին։ Մասնավորապես՝ ստեղծվել է ծրագրային հնարավորություն, որը թույլ է տալիս հաշվառել նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթները։

Ծառայության 2026 թվականի կիսամյակային արդյունքային ցուցանիշներն ամփոփելով՝ Գլխավոր հարկադիր կատարողը թեև դրական է գնահատել Ծառայության կիսամյակային գործունեության ցուցանիշները, այդուհանդերձ տրվել են համապատասխան հանձնարարականներ առանձին ուղղություններով միատեսակ արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։

ՀԿԱԾ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը հղմամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում