Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում վերջին շրջանում գրանցվող բարձր ցուցանիշները

Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում վերջին շրջանում 
գրանցվող բարձր ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում մարտի 23-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: 

Ժողովի ընթացքում ներկայացվել են ԱԱՊՀ նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, առաջնահերթություններն ու ծրագրերը: 

Վահան Քերոբյանն իր խոսքում ընդգծել է ԱԱՊՀ-ի ու մասնակից ընկերությունների առաքելության կարևորությունը, որոնք իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին։

Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները և նշել, որ 2022 թ․ տնտեսության բարձր՝ 12,6% աճի ապահովմանը մեծապես նպաստել են Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։

 Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է  Կառավարության նիստում հաստատված ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am