Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայաստանի ապագան միասնականության մեջ է. «Ապագա հայկականը» համաժողովն ամփոփեց երեք օրերի քննարկումների արդյունքները

Հայաստանի ապագան  միասնականության մեջ է. «Ապագա հայկականը» 
համաժողովն ամփոփեց երեք օրերի քննարկումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապագա հայկականի» գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը Հայաստանի ապագան տեսնում է միասնականության մեջ:

«Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ՝ առկա խնդիրների նախանշումով և ապագայի տեսլականի ուրվագծումով ու միայն միասնականությամբ է հնարավոր կերտել այն Հայաստանը, որի մասին միշտ երազել ենք, բայց որի համար, ցավոք, բավարար ջանքեր չեն գործադրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքի՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ» նպատակների քննարկումների արդյունքների ամփոփման ժամանակ նշեց Ապիտոնյանը:

«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանն, ամփոփելով համաժողովի արդյունքներն ընդգծեց, որ իր կարծիքով այն շատ հաջողված էր:

 «Շատ ակտիվ և արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան և շատ կարևոր արդյունքներ արձանագրվեցին: Ընդհանրապես մարդկանց ներգրավվածությունը մեծ նշանակություն ունի, այն, ինչ այս երեք օրերի ընթացքում տեղի ունեցավ, և մենք ականատես  եղանք և ամրագրեցինք, դա մեծ ուժ և ոգևորություն տվեց այս գործընթացը շարունակելի դարձնելու,  և այն արդյունքները, որը մենք արձանագրեցինք, պետք է կազմակերպել և կյանքի կոչել: Այսինքն, մենք որդեգրում ենք այդ արդյունքները և պետք է աշխատենք դրանք  իրականացնել»,- կարևորեց Ալավերդյանը:

335472067_680545103876634_2315186187593595932_n.jpg (249 KB)

«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության եռօրյա աշխատանքների ամփոփմանը նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր չկարողացավ միանալ՝ Արցախում ինտերնետ կապի խնդիրների պատճառով:

Նախաձեռնության մեկ այլ համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան իր խոսքում նշեց, որ համաժողովը շատ կարևոր էր, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք առաջին երկխոսությունն է ստացվել, որը հնարավորություն է տալու նաև միասնական ճանապարհով գնալ, լուծումներ գտնել: Նա նույնիսկ չի կարևորում, թե ի՞նչ հարցերում են ընդհանրությունների հանգել, կարևոր է, որ կան ընդհանրություններ. «Եվ այն, որ մասնակիցների  93.7 տոկոսը կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է, դա կարևոր էր ու շատ հետաքրքիր: 100 տոկոսի երբեք չենք հասնի, 100 տոկոսը սովետական համակարգ է, բայց հասել ենք մի տեղ, որ իրար հասկացել ենք, իրար ընդունել ենք և հայության համար ճանապարհ ենք սկսել ցույց տալ»,- ասաց նա:

335466052_901348101196347_4668406090785790841_n.jpg (485 KB)

Ըստ համահիմնադրի՝ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը պատասխանատու է այս ծրագրերը իրագործման համար: Նա հույս հայտնեց, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո արդեն գործնական քայլերի ականատես կլինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am