Ստեփանակերտում կվերականգնվի գազի մատակարարումը
15:30, 26 Հունվար 2023
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի բնակչության համար հունվարի 26-ին կվերականգնվի գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում