Ստեփանակերտում կվերականգնվի գազի մատակարարումը

Armenpress 15:30, 26 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի բնակչության համար հունվարի 26-ին կվերականգնվի գազի մատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am