Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները ներկայացնում է կեղծ անվանումներով. «Թաթոյան» հիմնադրամը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները ներկայացնում է կեղծ 
անվանումներով. «Թաթոյան» հիմնադրամը հրավիրում է միջազգային հանրության 
ուշադրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները տևական ժամանակ է՝ ներկայացնում է ադրբեջանական հորինված, կեղծ անվանումներով՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե իբր ՀՀ այդ տարածքներն ունեն ադրբեջանական պատկանելիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:

«Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու թշնամանքի քաղաքականության մաս է, այն ցույց է տալիս նրանց իրական մտադրություններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները»,- նշված է հայտարարության մեջ:

Մասնավորապես, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների մեջ Ջերմուկն իրենց լեզվով անվանում են İstisu, Սիսիանը՝ Qarakilsə, Վաղատուրը՝ Vağudi, Վարդենիսը՝ Basarkeçər, Նորաբակը՝ Əzizli, Վերին Շորժան՝ Yukhari Shorzha և այլն։

Փոխարենը, անտեսելով Արցախի հայկական բնակավայրերի պատմական անվանումները, ամեն կերպ փորձում են ներկայացնել ադրբեջանական կեղծ տարբերակներով՝ բացարձակ անտեսելով բնիկ հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը (օրինակ՝ Մարտակերտն անվանում են Ağdəra, Մարտունին՝ Xocavənd և այլն)։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս փաստը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, ավելին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում անգամ այդ փաստաթուղթը չի գործելու, քանի դեռ միջազգային հանրությունը գործուն միջոցներ չի ձեռարկում՝ վերացնելու համար Ադրբեջանի իշխանությունների պատերազմ հրահրելու ու թշնամանքի քաղաքականությունը։

Այս ապացույցները ևս փաստագրվում են միջազգային կազմակերպությունների ուղարկելու, ինչպես նաև՝ տարաբնույթ հանդիպումների ժամանակ ներկայացնելու նպատակով։

IMG_6466.jpg (79 KB)

IMG_6467.jpg (91 KB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am