Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Լավ պլանավորված էթնիկ զտման քաղաքականության փորձ է. պատգամավորը՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

Լավ պլանավորված էթնիկ զտման քաղաքականության փորձ է. պատգամավորը՝ 
Լաչինի միջանցքը փակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ադրբեջանցիների կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը փակելը համարում է էթնիկ զտման քաղաքականության, անգամ ցեղասպանության փորձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակելուն:

Վարդանյանը համարում է, որ առնվազն, եթե միջազգային իրավունքը չի մահացել, ապա կլինիկական մահ է տանում:

«Մտավախություն ունեմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր՝ կապված այդ «բնապահպանների», «պսևդոբնապահպանների» հետ, ոչ այլ ինչ է, քան շատ լավ պլանավորած էթնիկ զտման քաղաքականության փորձ»,-ասաց պատգամավորը:

Նա մեջբերում արեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայից՝ ցեղասպանություն նշանակում է  որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: «Մենք դրա հետ ենք բախվում»,-նշեց Վարդանյանը:

Պատգամավորը վստահ է, որ հայ ժողովուրդը միասնականորեն կարող է  հաջողությունների հասնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am